Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

«Պայքարի այլոց հաշիվը չփակենք վտիտ պետականության փշրանքով»

«Պայքարի այլոց հաշիվը չփակենք վտիտ պետականության փշրանքով»
09.03.2014 | 14:59

irates.am-ի հարցին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:


-Պարոն Հայրապետյան, արդյոք Մաքսային միությանն անդամակցելը Դուք համարո՞ւմ եք անշրջելի պրոցես: Եթե այո՝ ապա որո՞նք կլինեն դրա հետևանքները, և եթե ոչ, ապա ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանն իր նախկին կարգավիճակը վերականգնելու համար:
-Ռուսաստանն ինքն է այսօր «շրջվում», ուստի նրա ոչ մի նախաձեռնություն անշրջելի լինել չի կարող: Կայսրության վերջին ջղագալար ճիչին մեր անդամակցության գործընթացը կարող է և չավարտվել: Իսկ եթե կարճատև ժամանակով ավարտվի անգամ, պետք չէ հուսահատվել, քանի որ դա կլինի չարյաց փոքրագույնը. հակառակ պարագան մեռնող կայսրության փլատակների տակ մնալն է, ինչպես եղավ մի անգամ մեզ հետ՝ 100 տարի առաջ, երբ մնացինք մեռնող Օսմանյան կայսրության փլատակների տակ: Ըստ այսմ՝ Հայաստանի համար ներկա պահին միակ քայլն այդ փլատակների տակ չմնալն է՝ այլոց աշխարհառազմավարական պայքարի հաշիվը մեր այս վտիտ պետականության փշրանքով ու նոր և, թերևս, վերջին հայրենազրկությամբ չփակելը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ